24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Աշխարհի ամենաերջանիկ երկրների թվում է նաեւ Ադրբեջանը

“Gallup InternationalWIN” ցանցի կողմից ավանդաբար անցկացվող “Հույսի եւ հիասթափության բարոմետր” ամենամյա հարցման արդյունքում պարզվում են այն երկրները, որտեղ երջանկության զգացողությունն ավելի շատ է մարդկանց մոտ: 

Այս տարի հարցմանը մասնակցել է 60 հազար մարդ` աշխարհի 54 երկրներից: Ստացված արդյունքների համաձայն` երկրագնդի բնակիչների կեսից ավելին` 53 տոկոսը, իրեն երջանիկ է համարում: Դժբախտ է իրեն զգում յուրաքանչյուր 8-րդ մարդ` 13 տոկոսը: Եվս 32 տոկոսը խոստովանել է, որ երջանկություն անձնական կյանքում չի զգում, սակայն դժբախտ էլ չի կարող անվանել իրեն:

Երջանիկ երկրների ցանկում, ինչպես միշտ, լատինոամերիկյան երկրներն են, որոնք գրեթե հիասթափություն չեն ապրում, ինչպես նաեւ Շվեյցարիան, այս փաստը եւս ոչ ոքի չի զարմացնում: Սակայն այս տարի թոփ-10-ում է հայտնվել նաեւ Ադրբեջանը, որտեղ իրեն երջանիկ է զգում բնակչության 66 տոկոսը:

Ամենաերջանիկ երկրների առաջին տասնյակը հետեւյալ տեսքն ունի.

1. Կոլումբիա

2. Մալազիա

3. Բրազիլիա

4. Սաուդյան Արաբիա

5. Ֆիլիպիններ

6. Ֆինլանդիա

7. Ադրբեջան

8. Պերու

9. Շվեյցարիա

10. Իսլանդիա

Ամենադժբախտ երկրների ցանկում են հայտնվել Լիբանանը, Պաղեստինը եւ Ռումինիան:  

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ