Սեքսը կարող է հոգեկան խանգարման պատճառ դառնալ կանանց մոտ
Առանց հակաբեղմնավորիչների սեքսը կարող է հոգեկան խանգարումների պատճառ դառնալ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մոտ: Նման եզրակացության են եկել մասնագետները:
Փորձի համար նրանք հրավիրել են տարբեր տարիքի 300 կանանց, որոնց նրանք հարցրել են վերջիններիս սեքսուալ կյանքի առանձնահատկությունների մասին, որից հետո մասնագետները վերլուծել են նրանց հոգեկան վիճակը:
Դիտարկման արդյունքում մասնագետները պարզել են, որ այն կանայք, ովքեր ավելի հաճախ են համաձայնվել սեքսով զբաղվել առանց պահպանակների, ավելի հաճախ են տառապում դեպրեսիայից, քան նրանք, ովքեր մշտապես սեռական հարաբերություններ են ունենում պահպանակով:
Մասնագետները նշում են, որ չնայած այն բանին, որ սերմնահեղուկը պարունակում է մի շարք օգտակար նյութեր, օրինակ` կորտիզոլ, որն ամրապնդում է կապվածությունը, օկսիտոցին, որը տրամադրություն է բարձրացնում, սերոտոնին, որը հակադեպրեսանտի հատկություններ ունի, այն ամեն դեպքում չի կարողանում կնոջ տրամադրությունը բարձրացնել: