12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Հայտնի լարախաղացը շարունակում է ապշեցնել /վիդեո/

Լարախաղաց Նիք Վալենդան պարանի վրա քայլելով անցել է Մեծ կանյոնի վրայով` առանց ապահովագրման միջոցների` 450 մ բարձրության վրա: Այս սխրանքի համար համարձակ ամերիկացուց ընդամենը 23 րոպե է պահանջվել: Ընդհանուր առմամբ նա հաղթահարել է 430 մ տարածություն:

“Կենտրոնացումս չկորցնելու համար ես չափազանց ուժեղ լարել էի ձեռքերս, դրա համար էլ նրանք հիմա սարսափելի ցավում են: Երազանքս իրականություն դարձավ: Հենց սրանով է իմ ընտանիքն զբաղվում վերջին 200 տարվա ընթացքում”,-պատմել է Նիքը:

34-ամյա լարախաղացը 4 տարի առաջ էր սկսել պատրաստվել երազանքի իրականացմանը: Վերջերս նա մարզվում էր Ֆլորիդայում: Բացի այն, որ Վալենդան առանց ապահովագրման միջոցների  էր քայլում հսկայական բարձրության վրա, նրա համար խնդիրներ է ստեղծել արհեստական քամին, որը փչելիս է եղել ժամում 80 կմ արագությամբ:

Այս իրադարձությունը մեծ արձագանք է գտել աշխարհում: Վալենդայի սխրանքը ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվել է “Discovery” հեռուստաալիքով: Նշենք, որ մի քանի ամիս առաջ Վալենդան անցավ Նիագարայի ջրվեժի վրայով` 560 մ բարձրության վրա: Այժմ համարձակ լարախաղացը երազում է “զբոսնել” նյույորքյան “Chrysler Building” եւ “Empire State Building” շինությունների միջեւ:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ