«Youtube»-ի հերթական «բոցը» /վիդեո/)
Համացանցում նոր աստղ է ծագել: «Youtube»-ի նոր հիթն է դարձել մի հոլովակ, որում Կլուդի անունով ճագարին տերը լողացնում է լվացարանակոնքում, իսկ կենդանին, ելնելով նրա տեսքից, աներեւակայելի հաճույք է ստանում:
Ճագարի մասնակցությամբ հոլովակն արդեն դիտել է ավելի քան 350 հազար մարդ, որոնց մեծ մասը պնդում է, որ կենդանին շոկային վիճակում է գտնվում, այդ պատճառով էլ իրեն այդքան հանգիստ է պահում:
Սակայն նրա տերը, ով Հունաստանում է բնակվում, մեկնաբանություններում նշել է, որ դա այդպես չէ, քանի որ ինքն առաջին անգամը չէ, որ նման հաճույք է պատճառում Կլուդիին: Նա պատմել է, որ իրենք ճագարին վերաբերում են, ինչպես երեխայի: Ցնցուղ ընդունելուց հետո նրան փաթաթում են սրբիչի մեջ, իսկ մորթին չորացնում են արեւի տակ: