45-ամյա կնոջն անհնար է տարբերել իր դուստրերից /ֆոտո/

45-ամյա Նատալի Ուորդելլին անհնար է տարբերել իր հարազատ դուստրերից։ 45-ամյա Նատալին ասես իր դուստրերի՝ 21-ամյա Ջասմինի եւ 19-մյա Տամիկայի ընկերուհին լինի։

Լուսանկարներում ավստրալուհուն հնարավոր չէ տարբերել իր դուստրերից։

Նատալին առանձնականի թուլություն ունի կարճ զգեստների, բաց բլուզների, բարձրակրունկների ու վառ դիմահարդարման նկատմամբ, ինչն էլ օգնում է նրան ավելի երիտասարդ երեւալ։

«Մարդիկ միշտ հարցնում են, թե մենք քույրեր ենք, թե ոչ։ Ավագ դուստրս ինձնից ավելի բարձրահասակ ու փարթամ է»,- ասել է Նատալին The Daily Mail-ին։
