08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Շոկ Թուրքիայում. լողազգեստով կինը պարել է Ստամբուլի կենտրոնում /ֆոտո/

Ստամբուլի կենտրոնական հրապարակում տեղի է ունեցել մի միջադեպ, որը շոկի է ենթարկել Թուրքիայի մուսուլմանական հասարակությանը: 12 մլն բնակչությամբ քաղաքի կենտրոնում մի կին` լողազգեստով եւ ականջակալներն ականջներին, մերկապար է պարել` բազմաթիվ անցորդների աչքի առջեւ:

Զարմանալի է, սակայն շատերը նրան նույնիսկ ոգեւորել եւ ծափահարել են: Այդ կերպ պարող կինը ցանկացել է իր աջակցությունը հայտնել Թուրքիայում նոր տեսակի բողոքի ակցիայի մասնակիցներին, ովքեր ժամեր շարունակ պարզապես կանգնած են մնում: “Ես փորձում էի ստիպել մարդկանց մտածել: Ես ազատության եւ հումանիզմի կոչով էի հանդես եկել”,-ավելի ուշ մեկնաբանել է համարձակ թրքուհին:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները քաղաքավարի ձեւով հեռացրել են ցուցարար կնոջը: 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ