12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Այսօր երաժշտության օրն է /վիդեո/

Հունիսի 21-ը, բացի տարվա ամենաերկար օրը լինելուց, նաեւ երաժշտության տոնն է Ֆրանսիայում, որն արդեն նշվում է մի քանի երկրներում եւս, այդ թվում` Հայաստանում` 2010-ից:

Այս ռոմանտիկ տոնը նշվում է 1982-ից: Այս օրը երաժշտություն կարելի է լսել ամենուր` տներում, փողոցներում, համերգային դահլիճներում: Բոլոր նրանք, ովքեր կարողանում են որեւէ երաժշտական գործիք նվագել, երգել, պարել, նվագում են, երգում եւ պարում: Նրանք, ովքեր զրկված են որեւէ տաղանդից, պարզապես լսում են տաղանդավորներին եւ դրանով իսկ ուրախանում: 

Շատ հայտնի երաժիշտներ այս օրը ժամանում են Ֆրանսիա` անվճար ելույթ ունենալու համար: Սովորաբար տոնակատարությունն սկսվում է օրվա երկրորդ կեսին եւ շարունակվում մինչ առավոտ:

Հայաստանում եւս հունիսի 21-ին բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում: Մասնավորապես, Երեւանի տարբեր մասերում` հրապարակներում, զբոսայգիներում, տարբեր ոճի երաժշտություն է հնչում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ