28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Էրիկը շատ սիրելուց գժվել է

Էրիկ Կարապետյանի համար 2013 թվականը բուռն աշխատանքային է. նա մասնակցել է մի շարք նկարահանումների, համերգային շրջագայության, օրեր անց էլ կներկայացնի իր “Առաջին ու միակ” երգի տեսահոլովակը: 25-ամյա երգիչը BRAVO.am-ին պատմել է տեսահոլովակի նկարահանումների եւ իր ստեղծագործական նորությունների մասին: 

Տեսահոլովակի նկարահանումները տեղի են ունեցել “Հայֆիլմ”-ի մի քանի տաղավարում` մեկ օրվա ընթացքում: Մեզ հարկավոր էր կիսակառույց հին տարածք, որը կար այնտեղ, բայց հույս ունեմ ու հավատում եմ, որ շուտով “Հայֆիլմ”-ն ամբողջությամբ կնորոգվի: Ռեժիսորը Լուսինե Մարտիրոսյանն է:

“Առաջին ու միակ”-ի երաժշտությունը գրել եմ ես, իսկ խոսքերը` Ավետ Բարսեղյանը: Այս երգն ի սկզբանե հատուկ մեկի համար չի գրվել, բայց ես ու Ավետն այն նվիրեցինք հրաշալի մի զույգի, որոնց հարսանիքը վերջերս էր: Երբ մտքիս ինչ-որ մեղեդի է գալիս, սկսում եմ նվագել. այնպիսի հոգեվիճակում էի, որ ուզում էի երաժշտության միջոցով արտահայտվել ու չէի էլ մտածում, որ հետո խոսքերը լինելու են առաջին սիրո մասին: Իմ մտքին մի արտահայտություն էր գալիս` քեզ համար, քեզ համար:): – 

Արդեն դիտել եմ տեսահոլովակն ու կարծում եմ` իմ նախորդներից ոչ միայն կտրուկ տարբերվում է, այլեւ մնայուն է, որովհետեւ սյուժետային այս ոճը չի հնանում: Եթե նախորդ տեսահոլովակներս մոդեռն լուծումներով են, այս մեկում ամենակարեւորը հոգեվիճակն է: Դիտելուց հետո կհասկանաք, թե ինչու է Էրիկն անընդհատ վազում, ինչո՞ւ է մեկ օր արթնացել ու շատ սիրելուց գժվել:):  Վազելու առումով երեւի ռեկորդ սահմանած կլինեմ:):

Մարդիկ այս երգն անվանում էին “Սրտի բանալի”, քանի որ ուրիշ վերնագրով եւ առանց իմ իմացության հայտնվել էր համացանցում, բայց կոչվում է “Առաջին ու միակ”: Դիտումներից ու մեկնաբանություններից հասկացա, որ սիրվել է, նույնիսկ երկրպագուներս էին ասում, որ այս երգը տեսահոլովակ է պահանջում: Նրանց ցանկությունը հաշվի առա:):

Տեսահոլովակի նկարահանման գիշերը մեկնել եմ ռուսաստանյան շրջագայության.  առավոտյան ժամը 6-ին ավարտեցինք, ժամը 9-ին արդեն օդանավակայանում էի:): 

Ռուսաստանի 13 հայաշատ քաղաքում`  Ռոստովում, Կրասնոդարում, Ստավրոպոլում, Սարատովում, Սամարայում, Վոլգոգրադում, Սոչիում, Սանկտ Պետերբուրգում ու այլ վայրերում, ունեցանք հրաշալի համերգներ: Առաջին անգամ էի մասնակցում մեծ շրջագայության, առաջիկայում էլ նման համերգների պլաններ կան:

Երգչի համար շատ կարեւոր են մեծ դահլիճներն ու հանդիսատեսը, որ իր հնարավորությունները ցույց տա, իսկ Հայաստանի մարզերում, ցավոք, ամեն ինչ փոքր մասշտաբով է: Ուրախալի էր, որ Ռուսաստանի հայերը սիրում ու սպասում էին, համերգներից հետո շփվում էինք, լուսանկարվում, դրական լիցքեր ստանում:

Համերգային այդ լարված գրաֆիկից միայն ոգեւորված էի, կցանկանայի, որ քսան օր էլ շարունակվեր:): Ծախսում ես էներգիա, բայց կրկնակի ստանում ես. շատ հաճելի զգացողություն է: Նախկինում անձնագրի հետ կապված խնդիր ունեի եւ իմ առաջին ծանոթությունն էր Ռուսաստանի հայ հանդիսատեսի հետ: Շատ տպավորված եմ վերադարձել: 

Երգացանկս բազմաժանր է, կարեւորն անկեղծ լինես, ինչ երգ էլ լինի, պետք է հոգով կատարես: Գումար աշխատել եմ ե՛ւ “Լինեմ քամի”, “Твои следы”, ե՛ւ “Անիրական”, “Երանի իմանամ” երգերով: Անկեղծ ասած, ինքս ավելի շատ սիրում եմ ռոմանտիկ, մեղեդային երգեր կատարել, ինչքան էլ պարում եմ, այն երգիչներից եմ, որ շեշտը դնում են երգեցողության վրա, բայց զուգահեռ չեմ մոռանում շոուի մասին:

Հիմա աշխատում եւ փորձում եմ ավարտին հասցնել երկրորդ ձայնասկավառակիս երգերի ձայնագրությունը: Առաջինը թողարկվել է 2009 թվականին` մեծ մասամբ իմ նախկին պրոդյուսեր Զառա Պետրոսյանի երգերով, այս անգամ կլինեն ոչ միայն տարբեր երգահանների, այլեւ իմ հեղինակային գործերը: Մինչեւ տարեվերջ մի քանի երգի համար էլ կնկարահանեմ տեսահոլովակ:

Ամռան ընթացքում մի շարք ելույթներ ունեմ. հստակ որոշված է, որ հուլիսին “Նոր ալիք” մրցույթին կերգեմ Մաշա Մնջոյանի հետ: Կկատարենք Առնո Բաբաջանյանի “Твои следы” երգը: Պատասխանատու ելույթից բացի, Յուրմալայում այս տարի նաեւ կհանգստանամ, քանի որ իմ ժամանակ փորձերի պատճառով ծովը տեսել եմ ութերորդ օրը: Ամառը դեռ առջեւում է, կհասցնեմ այլ վայր էլ մեկնել, լիովին հանգստանալ եւ թարմ ուժերով կրկին աշխատել: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ