28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Դելոն` հարսանյաց խնջույքի հյուրերի, նվերների ու չնետված ծաղկեփնջի մասին /ֆոտո/

Վահագն Ստեփանյանի` Դելոյի, եւ Ռուզաննայի` հունիսի 9-ին տեղի ունեցած պսակադրության մասին արդեն հայտնի է: Հումորիստ-դերասանը BRAVO.am-ին տրամադրել է հարսանեկան խնջույքի ընթացքում արված նոր լուսանկարներ, նշել, որ իր համար կարեւոր օրը հրաշալի է անցել, ինչպես նաեւ արարողության հետ կապված մի շարք մանրամասներ է պատմել:):

Եվ այսպես, Դելոյի ու Ռուզաննայի հարսանիքին ներկա են եղել հայկական շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ, որոնց թվում` Հայկոն, Գրիգոր Դանիելյանը, Արմեն Պետրոսյանը` Մենչը, Հովհաննես Ազոյանը, Զառան, Սերժոն, Սարոն, Գայանե Ասլամազյանը, Արսեն Գրիգորյանը, “Reincarnation”-ի վոկալիստ Ռոլանդ Գասպարյանը եւ ուրիշներ: 

Հարսի ծաղկեփունջն, ի դեպ, ոչ մեկին բաժին չի հասել:).“Պարել եւ ուրախացել ենք մինչեւ ուշ գիշեր: Միայն վերջում հիշեցինք, որ ծաղկեփունջը չենք նետել” ,-մեզ հետ զրույցում պատմել է հումորիստը եւ հավելել.“Խնջույքին ներկա են եղել տարբեր բնագավառի մարդիկ, նաեւ ոստիկանության ներկայացուցիչներ, որոնք միասին ի սրտե ուրախացել են”:

Խոսելով մատուցված անակնկալների մասին` Դելոն նշել է.“Շատ-շատ էին: Նվիրել են հարսանեկան տորթից մինչեւ զարդեր, գումարով ծրարներ, ուղեգիր: Մեր քավորը` Ֆելիքս Խաչատրյանը, ինձ եւ կնոջս ոսկյա վզնոցներ է նվիրել, եղբայրս` Ծաղկաձորի ուղեգիր, իսկ մայրս` ավազե նկար, որը պատկերում է իմ եւ Ռուազաննայի պատմությունը, Լիկա Մեսրոպյանից էլ ստացել ենք տորթը”: Նվերներից դերասան-հումորիստն առանձնացրել է եւս մեկը` “ոսկյա ճոխ մատանին, որը ստացել է իր եւ իր ընտանիքին շատ մոտ պաշտոնավոր մարդու կողմից” :

Նորապսակների ծաղկաձորյան հանգիստը, հումորիստ-դերասանի խոսքով, շատ կարճ է տեւել.“Շուտ վերադարձանք` կնոջս մայրիկին Միացյալ Նահանգներ ճանապարհելու եւ աշխատանքային գործունեության անցնելու համար” :

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ