Բռնցքամարտիկը խոստովանել է,որ գեյ է
Պուերտոռիկացի բռնցքամարտիկ Օռլանդո Կրուսը հայտարարել է իր` հոմոսեքսուալ լինելու մասին:
31-ամյա մարզիկը հայատարարել է, որ նման անկեղծ խոստովանությունն իրեն հեշտ չի տրվել, սակայն դրանից հետո ինքը երջանիկ եւ ավելի հանգիստ է զգում իրեն: Նա հայտնել է, որ իր ընտանիքն աջակցում է իրեն եւ շնորհակալություն է հայտնել մորից եւ քրոջից նրանց անշահախնդիր սիրո համար` նշելով, որ իր հայրն, իհարկե, ցանկանում էր, որ որդին “լիարժեք տղամարդ” լինի, սակայն նա եւս երես չի թեքել իրենից:
Օռլանդոն նաեւ խոստովանել է, որ պատրաստ է իր անկեղծ հայտարարության հետեւանքներին: Չնայած շատերը կասկածներ ունեին նրա սեռական կողմնորոշման վերաբերյալ, սակայն դա համարում էին նրա անձնական գործը: Բռնցքամարտիկի մարզիչը եւ մենեջերը եւս աջակցում է նրան, սակայն նա նաեւ նշել է, որ կլինեն մարդիկ, ովքեր այսուհետ չեն ցանկանա ռինգում հանդիպել նրա հետ, եւ չեն հանդիպի:
Կրուսը 21 մարտ է ունեցել, որոնցից հաղթել է 19-ում, ընդ որում` մեծ մասը նոկաուտով: