Ամանորյա նվերներ՝ ինչպես ուրախացնել սիրելիներին
Ամանորն իրական տոն չէր լինի՝ առանց նվերների։ Սակայն դժվար է ամեն անգամ մտածել, թե այս տարի ինչ կարելի է նվիրել սիրելիներին, հարազատներին, ընկերներին։
Ահա նվերների տեսակներ, որոնք բոլորին դուր կգան, ունիվերսալ նվերներ են։
Ամանորյա պսակներ
Ավանդական ծաղիկների փոխարեն կարող եք ամանորի կապակցությամբ ամանորյա գեղեցիկ պսակներ, կոմպոզիցիաներ նվիրել մտերիմներին։ Եվ թեմատիկ է, եւ գեղեցիկ։
Գրքեր
Որքան էլ ժամանակակից տեխնոլոգիաները զարգանան, գրքերը նորաձեւ ու լավ նվեր են միշտ։ Նման նվերը հաստատ դուր կգա գրեթե յուրաքանչյուրին, հատկապես, եթե նվիրեք այնպիսի ժանրի գիրք, որը ձեր մտերիմը նախընտրում է։
Տոնածառի խաղալիքներ
Եւս մի նվեր, որ յուրաքանչյուր Ամանորի սազական են, գեղեցիկ, օրիգինալ տոնածառի խաղալիքն են։ Այսօր չափազանց շքեղ ու բացառիկ տոնածառի խաղալիքներ կան, այնպես որ նման նվերը բոլորին էլ դուր կգա։
Սնունդ
Որքան էլ տարօրինակ հնչի, սնունդը միշտ էլ լավ նվեր է։ Եթե չգիտեք, թե օրինակ՝ գործընկերներին, ընկերներին, ինչ նվիրել, սնունդ նվիրեք՝ տորթ, օրիգինալ որեւէ ուտեստ եւ այլն։ Հաստատ կհավանեն։
Խմիչք
Լավ խիչքը միշտ էլ գնահատված նվեր է։ Գործընկերուհիներին, ընկերուհիներին դուր կգալավ գինին կամ շամպայնը։ Իսկ ահա գործընկերոջը, տնօրենին, անգամ հայրիկին մի շիշ որակյալ կոնյակը հաստատ դուր կգա։
Սպասք
Չեզոք, բայց օգտակար նվեր, հատկապես, եթե գիտեք, թե ինչի կարիք ունի նա, ում ցանկանում եք նվիրել սպասքը։ Սակայն հիշեք, որ սովորաբար սպասքն ավելի գնահատում են կանայք, քան տղամարդիկ։