Ահասարսուռ “զուգարանային” գովազդ. համացանցը ցնցված է /վիդեո/
Համացանցում հայտնվել է ամենասարսափեցնող “զուգարանային” գովազդը: Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարարության կողմից ֆինանսավորված գաղափարը շատ լավ նախագծի է վերածվել:
Գովազդային գործակալները որոշել են հնարավորինս չափ ահաբեկող գովազդ նկարահանել, որը կօգնի անփույթ վարորդներին չնստել մեքենայի ղեկին ալկոհոլի ազդեցության տակ: Տղամարդիկ մտնում են զուգարան, նրանց լվացվելուն զուգահեռ հայելու ուղղությամբ կրակոց է լսվում եւ այն ջարդվում է: Տղամարդիկ ահաբեկված դուրս են փախչում զուգարանից: Չնայած որ բոլորը համոզված են, որ իրականում դրանք վճարված դերասաններ են, այնուհանդերձ, գովազդը մեծ արձագանք է ստացել:
Ի դեպ, այս գաղափարը, ամենայն հավանականությամբ, գովազդային գործակալները վերցրել են “Mini”-ից: Շատերն են դեռեւս հիշում կանանց ուղղված հոլովակը, որի նպատակն էր ետ պահել նրանց ղեկին շպարվելուց: