23 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Լեդի Գագան ընկերուհու հարսանիքին շոկ է առաջացրել /ֆոտո/

Թվում էր, թե Լեդի Գագան երբեք դուրս չի գալիս իր կերպարից` հանգստանալիս, օդանավակայանում եւ զբոսանքի դուրս գալիս աստղը մշտապես իր խենթ հագուստներով է:

Սակայն օրերս Գագան որոշել է բացառություն անել եւ ընկերուհու հարսանիքին ներկայանալ սովորական աղջկա տեսքով: Բանն այն է, որ էքսցենտրիկ երգչուհուն պատասխանատու դեր են վստահել` հարսնաքրոջ դերը: Այնպես որ նա փոքր-ինչ ստիպված է եղել կոռեկտ զգեստ կրել: Հանդիսությանը Գագան ներկայացել է բաց վարդագույն  նրբագեղ զգեստով: 

Երգչուհին հարսանեկան լուսանկարներով կիսվել է երկրպագուների հետ իր բլգում: Վերջիններիս համար դա բավականին հաճելի անակնկալ է եղել: Հավանաբար արժե հաճախակի նման տեսքով հայտնվել հանրության մեջ: Ամեն դեպքում, դա միայն կօգնի ավելացնել Գագայի երկրպագուների թիվը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ