24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Ֆելիքսն ու Գոհարը վաղուց են պայմանավորվել՝ անձնականից չխոսել

Շոու-բիզնեսյան քննարկման օրվա թիվ մեկ թեման այն էր, որ   հեռուստահաղորդավար, ռեփեր Ֆելիքս Խաչատրյանի սիրտն այլևս զբաղված է: Ու թեև հեռուստահաղորդավար ռեփերը չի պատասխանում հեռախոսազանգերին ու որևէ մեկնաբանություն չի տալիս իր և ներկայիս ընկերուհու` նկարչուհի Գոհար Պարույրյանի հարաբերույթունների մասին, այնուամենայնիվ,  esyes.am-ին   հաջողվել է կապ հաստատել Գոհարի հետ, ով ասել է, որ Ֆելիքսի հետ շատ ավելի վաղուց են ընկերություն անում` չցանկանալով, սակայն, հստակ ժամկետ նշել: 

Ի դեպ, երբ թղթակիցը զանգահարել է Գոհարին, նա այդ ժամանակ էլ Ֆելիքսի հետ է եղել  և խոստովանել է, որ Ֆելիքսն արգելում է որևէ մեկնաբանություն տալ: ”Մենք վաղուց պայմանավորվել ենք, որ չենք խոսելու անձնականի մասին”,- ասել է Գոհարը:

Իսկ երբ  լրագրողը  փորձել է ճշտել` արդյոք առաջիկայում ծրագրում են ամուսնություն կամ նշանադրություն, Գոհարը սիրալիր պատասխանել է. ”Այդ հարցերով զանգեք Ֆելիքսին, էլի”:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ