22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Այսպես էլ է լինում. Լերա Կուդրյավցևան ամուսնացել է

41-ամյա հաղորդավարուհի Լերա Կուդրավցևան ամուսնացել է 25-ամյա հոկեյիստ Իգոր Մակարովի հետ: Հարսանիքին զույգը պատրաստվել էր բավական երկար ժամանակ: Արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայում, 500-ից ավելի հյուրեր են եղել, որոնց թվում բազմաթիվ հայտնի դեմքեր:

Իր հարսանիքի նախորդ օրը Լերան վարել է “Մուզ Թիվի”-ի ամենամյա մրցանակաբաշխությունը, որը բավական ուշ է ավարտվել, սակայն հարսանիքի օրը հաղորդավարուհին թարմ ու հանգիստ տեսք է ունեցել: 

Հյուրերի թվում եղել են Ռուսաստանի շոու-բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ, ինչպիսիք են` Դիմա Բիլանը, Ալլա Բուգաչյովան և Մաքսիմ Գալկինը, Աննա Սեդակովան և այլոք: 

Հարսանիքից հետո Լերա Կուդրավցևան իր բլոգում գրել է. “Իմ ամենասիրելի ու հարազատ մարդիկ, և երջանիկ եմ, որ դուք կիսեցիք իմ և Իգորի տոնը և եղաք մեր կողքին: Շնորհակալ եմ ձեր ընկերության համար”:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ