24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Ինչ է նշանակում լինել նախագահի կին. Պուտինան բացել է փակագծերը

Լյուդմիլա Պուտինան, ով դեռևս Վլադիմիր Պուտինի կինն է, ռուսական “Էքսպրեսս գազետային” պատմել է իրենց հարաբերությունների, համատեղ կյանքի մասին: Մինչ բոլորը գուշակում են, թե ով կդառնա Պուտինի ընտրյալը, Լյուդմիլան պատմել է, թե ինչ է նշանակում լինել նախագահի կին: Նա ասել է, որ բավական բարդ է լինել Վլադիմիր Պուտինի կին:  

“Դեռևս այն ժամաանկ, երբ մենք հանդիպում էինք, նա միշտ գրեթե մեկուկես ժամ ուշանում էր ժամադրություններից: Ես միշտ ենթարկվել եմ Վլադիմիր Վլադիմիրովիչի ցանկություններին”,- ասել է թերթին Լյուդմիլա Պուտինան: 

Երբ նրանք ամուսնացել են, ապրել են ամուսնու ծնողների հետ: Տուն վերադառնալով` ապագա նախագահը չէր սիրում խոսել աշխատանքի մասին: Կենցաղային հարցերով էլ Պուտինը երբեք չի զբաղվել: 

“Վլադիմիր Վլադիմիրովիչը սկզբունք ուներ` տնային հարցերով կինը պետք է զբաղվի: Այդ պատճառով էլ նա երբեք չի մասնակցել տան կենցաղային հարցերին”,- խոստովանել է Լյուդմիլա Պուտինան:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ