07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Քեյթ Միդլթոնը ֆիզարձակուրդ է գնում

Հղի Քեյթ Միդլթոնը մինչև երեխայի ծնվելը կթողնի իր բոլոր գործերը: Այս որոշումը կայացվել է Բուքինգեմյան պալատում արքայական ընտանիքի կողմից, չնայած նրան, որ Քեմբրիջի դքսուհին պատրաստ էր մինչև վերջ կատարել իր պարտականությունները և այցելել տարբեր միջոցառումներ:

Հաջորդ շաբաթվա մեջ Քեյթ Միդլթոնը կմասնակցի միայն Princess Cruises զբոսանավի օծման հանդիսավոր արարողությանը: Համաձայն ավանդության` դքսուհին պետք է շամպայնի շիշը կոտրի զբոսանավի վրա և օրհնի այն: Իսկ արարողությունից հետո հատուկ Քեթրինի համար զբոսանավով էքսկուրսիա կանցկացնեն:

Այս արարողությունից հետո Քեյթը նախատեսում է թողնել իր բոլոր գործերը և հայտարարել ֆիզարձակուրդի մասին:

Քեյթ Միդլթոնի ծննդաբերությունը նախատեսված է հուլիսի 13-ին: Այլևս դքսուհուն հասարակական միջոցառումներին հնարավոր կլինի տեսնել միայն ծննդաբերությունից հետո:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ