Եթե ինչ որ մեկը կարողանա Մոսոյի սիրտը գրավել, շատ ուրախ կլինեմ. Անի Երանյան
Դերասանուհի Անի Երանյանը, ով հեռուստադիտողների կողմից սիրվեց ”Գեներալի աղջիկ” սերիալից, տևական ժամանակ է` Մոսկվայում էր: Բացի հանգստանալուց Անին նաև զբաղվում էր քաղաքացիություն ստանալու հարցերով: Այժմ նա Երևանում է և պատրաստվում է նոր ուժերով անցնել գործի. ”Նոր առաջարկներ ունեմ, որոնց պատճառով էլ վերադարձա, բացի դրանից պետք է նեկայացման փորձերի մասնակցեմ”,-ArmStar.am-ի հետ զրույցում նշեց Անին: Դերասանուհին չցանկացավ մանրամասնել նոր առաջարկները, քանի որ դեռ իր համաձայնությունը չի տվել, միայն նշեց, որ դրանք կապ ունեն իր մասնագիտության հետ:
Ինչպես Անին է ասում, տևական դադարը նրան հանգստանալու և մտքերն իմի բերելու համար էր. ”Հինգը տարի առանց դադարի աշխատելը շատ դժվար էր, իսկ սերիալն այնպիսի բան է, որ հեռուստադիտողն իրավունք չունի տեսնել, որ դու հոգնած ես, չես քնել: Բնականաբար այդ ամենից հետո հանգստանալու կարիք կար և և բացի դրանից պետք է հնարավորություն տալ նաև նոր սերնդի ներկայացուցիչներին, որ նրանք էլ կարողանան փորձել իրենց ուժերն ու առաջ գնան”,-նշեց Անին:
Դերասանուհին այն երջանիկներից է, ում սերիալի ավարտիցի հետո չեն մոռացել. ”Փառք Աստծո անգամ Մոսկվայում ինձ գրում էին սոցիալական ցանցերում: Կա հեռուստադիտողների մի մաս, որն ինձ սիրում է ու սպասում”: ”Գեներալի աղջիկը” սերիալում Նարեի կերպարը դրական ու բարի էր, բայց այսօր Անին իր կերպարում զանազանություն է փնտրում. ”Ես որպես դերասան շատ եմ ուզում, որ ժողովուրդն ինձ տեսնի այլ դերում, ինքս էլ եմ ցանկանում ինձ տեսնել ուրիշ կերպարում: Կարծում եմ` դերասանի համար զանազանությունը ճիշտ է”:
Իր անձնականի մասին խոսելիս Անին նշեց, որ սկզբում այն շատ բացահայտ էր հեռուստադիտողների համար, հետո հասկացավ որ այդ անկեղծությունը շահագործվում է. ”Հիմա էլ չեմ ուզում խոսել դրա մասին, բայց այսպես ասեմ, եթե ինչ որ մեկը կկարողանա Մոսոյի սիրտը գրավել, ես շատ ուրախ կլինեմ”, վերջում էլ ծիծաղելով ավելացրեց. ”Իսկ եթե իմ սիրտը գրավեն` ավելի լավ, չնայած որ սիրտս գրավելը հեշտ չէ”:
Նշենք, որ Մովսեսի հետ Անին նկարահանվում էր նույն հեռուստասերիալում և նրանք ընկերություն էին անում: Սակայն որոշ ժամանակ առաջ լուրեր տարածվեցին, որ զույգը բաժանվել է: