30 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Լիտվայի Սեյմասում ձևավորվել է Հայաստանի ԱԺ հետ բարեկամության խումբը

Լիտվայում ս․թ․ հոկտեմբերի 9-ին համամասնական և հոկտեմբերի 23-ին մեծամասնական ցուցակներով տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ձևավորվել է 2016-2020թթ. գումարման Սեյմասը՝ 141 մանդատով։

Ընտրություններից հետո ձևավորվել են միջխորհրդարանական բարեկամական խմբեր:

Լիտվա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբին անդամագրվել են 47
պատգամավորներ։

Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար է ընտրվել մեծամասնական ցուցակով հաղթանակած, ընտրություններում հաղթանակած Կանաչների և գյուղացիների կուսակցությունը ներկայացնող Պովիլաս Ուրբշիսը:

Ի դեպ, Լիտվա-Հայաստան բարեկամական խումբը պատգամավորների թվով երրորդ տեղն է զբաղեցնում՝ զիջելով Լիտվա-Լեհաստան /49/ և Լիտվա-Վրաստան /48/
խմբերին։

Լիտվա-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամական խմբին անդամագրվել են 15
պատգամավորներ։

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ