24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Քիմ Քարդաշյանը հայտնել է երեխայի սեռը

Քիմ Քարդաշյանը ամերիկյան Keeping Up With The Kardashians ռեալիթի-շոուի ժամանակ հայտարարել է իր ապագա երեխայի սեռը. ազգությամբ հայ հեռուստաաստղը աղջիկ է ունենալու:

Շոուի ընթացքում Քարդաշյանն իր մայրիկի հետ այցելել է բժշկի, ով ուլտրաձայնային հետազոտություն է անցկացրել և ասել. “Ես այստեղ ոչ մի “պի-պի” չեմ տեսնում, այսինքն` ի նկատի ունեմ, որ դուք աղջիկ եք ունենալու, դա հաստատ է”:

Քարդաշյանը, հազիվ զսպելով արցունքները, հայտնել է, որ երեխայի հայրը` ռեփեր Կանյե Ուեստը, երջանիկ կլինի, քանի որ նա ցանկանում էր, որ իրենք աղջիկ ունենան: “Չեմ կասկածում, որ նա իսկական արքայադուստր է լինելու, չեմ համբերում, թե երբ է ծնվելու, որպեսզի տեսնեմ, թե ում է նա նման”,- ասել է Քիմը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ