29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինտիմ հյուրանոց` շների համար

Բրազիլիայի հյուրանոցներից մեկում հատուկ հարկ է հայտնվել մեր հավատարիմ բարեկամների համար:  “Animalle Mundo Pet” կոչվող վայրը համարվում է ինտիմ հյուրանոց շների համար, գրում է “Ukranews.com”-ը:

“Այդ վայրն ինձ մոտ ոչ մի բանի հետ չհամեմատվող ռոմանտիկ զգացողություններ է առաջացնում”,-խոստովանել է մի 43-ամյա կին, ում Հարլի անունով շնիկը հաստատության մշտական հաճախորդն է:

Ծառայությունների ցանկը, որը մատուցվում է շներին, գայթակղիչ է նույնիսկ մարդկանց համար: Կենդանիներին ապահովում են լավագույն սննդով, որի հետ մատուցվում է նաեւ ոչ ալկոհոլային գարեջուր, իհարկե, տավարի մսի համով, հարմարավետ համարներ եւ նույնիսկ սպա-կենտրոն` հանգստացնող վաննաներով` այն կենդանիների համար, որոնք սթրեսի պատճառով չեն կարողանում սկսել զուգավորման գործընթացը:

Հյուրանոցի սեփականատեր Ֆաբիանո Լուրդեսը հայտարարել է, որ եթե նույնիսկ հարմարավետ պայմանները չեն կարողանում “համոզել” շներին շարունակել սերունդներ տալ, ապա նրանց տերերը կարող են արհեստական սեղմնավորում պատվիրել, որը եւս գնացուցակի մեջ է մտնում:

Սիրելի կենդանու համար սիրո մեկ գիշեր ապահովելը 50 դոլար արժե:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ