13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Ջոլիի նկարը` կրծքագեղձերի վիրահատությունից հետո, վաճառքի է հանվել

Շվեդ նկարիչ Յոհան Անդերսոնը նկարել է հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիին` կրծքագեղձերը հեռացնելու վիրահատությունից հետո: Նկարը վաճառքի է հանվել ինտերնետ-աճուրդում: Իսկ նկարի բնօրինակը ներկա պահին ցուցադրվում է Լոնդոնի գեղարվեստական պատկերասրահներից մեկում: 

“Մայրս կրծքագեղձի քաղցկեղից տառապում էր, երբ ես 15 տարեկան էի: Բարեբախտաբար, նա զերծ մնաց վիրահատությունից, սակայն երբ ես իմացա` ինչի միջով է անցել Անջելինան, ես ցանկացա նրան պատկերել կտավի վրա”,-պատմել է նկարիչը:

Անդերսոնը հանրությանն արդեն հայտնի է Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադդաֆիի եւ բրիտանացի երգչուհի Էմի Ուայնհաուսի նկարներով:

Մասնագետների գնահատականների համաձայն` Ջոլիի նկարը կվաճառվի 22 հազար դոլարով: Նկարի վաճառքի ողջ հասույթը կփոխանցվի Կոնգոյում հանուն խաղաղության գործող բարեգործական միությանը: 37-ամյա Ջոլին վիրահատվել է այս տարվա փետրվարին, սակայն որոշեց այդ մասին խոստովանել միայն մայիսին, երբ ավարտվեցին բոլոր բժշկական պրոցեդուրաները:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ