Անդրեի սրտի առաջին խոսքը սերն է /ֆոտո/
նդրեն երեկ մեկնել է Միացյալ Նահանգներ, սակայն մինչ այդ մեկ օրում հասցրել է գեղեցիկ տեսարաններով նոր տեսահոլովակում նկարահանվել, որի պրեմիերան նախատեսվում է հունիսի 15-ին, իսկ մինչ այդ առաջարկում ենք դիտել ընթացքը ներկայացնող BRAVO.am-ի ֆոտոշարքը:
Երգիչը ներկայացնելու է “Սրտի առաջին խոսքը”, որ շուրջ յոթ տարի խնամքով պահել էր իր բջջայինում, այնուհետեւ մոռացել դրա մասին եւ գտել է միայն վերջերս.“Հետաքրքիր պատմությամբ երգ է, որի դեմո տարբերակը ձայնագրել էինք հին հեռախոսիս մեջ: Խոսքերի եւ երաժշտության հեղինակն Ավետ Բարսեղյանն է: Վերամշակել ենք բառերը. այն սիրո մասին է…”:
Խոսելով գործիքավորման ու ձայնագրման մասին` Անդրեն մեզ հետ զրույցում բացահայտել է, որ երգում բառիս բուն իմաստով հնչում է նաեւ իր սրտի ձայնը.“Քանի որ լիրիկական ստեղծագործություն է, սրտիս խփոցների ռիթմը մի քիչ դանդաղեցրել ենք:)”:
“Սրտի առաջին խոսքը սերն է, իսկ մարդիկ իրենք են շեղում սրտի ճիշտ աշխատանքը:)”,-ասել է երգիչը եւ հավելել.“Երգը տարբերվում է վերջին տարիներին կատարածներիցս. սրտիս միջից է դուրս գալիս, հարազատ է… Ով արդեն իսկ առիթ է ունեցել լսելու, ազդվել է: Այն հուզել է նաեւ մայրիկս ու քրոջս` Անուշին”:
Անդրեի “Սրտի առաջին խոսքը” էկրանավորելու գործը ստանձնել է ռեժիսոր Հրանտ Երիցկինյանը: Ինչպես երգիչն է նշել, դիտողին փոխանցելու են միայն դրական էմոցիաներ.“Դրամա չկա: Ներկայացնում ենք զույգի երջանիկ հարաբերությունները”:
Տեսարաններից մեկը նկարահանվել է Կոջոյանի անվան դպրոցում.“Կավի հետ շփումը հանգիստ եւ հաճելի հոգեվիճակ է ստեղծում. վեց ժամվա ընթացքում բավական հմտացա այդ գործում:): Ի դեպ, մանուկ ժամանակ հաճախել եմ նկարչական խմբակ, որտեղ եւս կավագործության ժամեր ունեինք”:
Տեսահոլովակում սիրահարները չեն խոսափել նաեւ թրջվելուց.“Կադրում անձրեւը միշտ էլ արհեստական է: Քանի որ ես եւ հերոսուհին կավե արձաններ էինք դարձել, ռեժիսորի մտահղացման շնորհիվ մաքրվեցինք:)”:
Նշենք, որ Անդրեն Հայաստան կվերադառնա “Սրտի առաջին խոսք”-ի պրեմիերայից մեկ օր առաջ, իսկ մինչ այդ զբաղված է լինելու ելույթներով: