Հերթական վիրավորանքը` ուղղված Ռիհաննային. այս անգամ` գործընկերուհուց

“Նա տղամարդ է” եւ “Լաք`մազերի համար” ֆիլմերի աստղ Ամանդա Բայնսը նախորդ շաբաթվա ընթացքում այնպիսի բաներ է արել, որ նույնիսկ Լինդսի Լոհանը կնախանձեր: Նախ ոստիկանությունը ձերբակալել է նրան, երբ հարեւանները բողոքել են, որ դերասաուհին մարիխուանա է ծխում շքամուտքում եւ ինքն իր հետ խոսում: 27-ամյա դերասանուհին ոստիկաններին այնքան էլ բարեկամաբար չի ընդունել: Վերջիններս նրան տարել են հոգեբուժարան, ուր Ամանդան, չգիտես ինչու, ուղեւորվել է վարդագույն կեղծամով:
Սակայն փոքրիկին դա հավանաբար քիչ է եղել: Նախորդ գիշեր նա առանց որեւէ պատճառի “հարձակում է գործել” Ռիհաննայի վրա “Twitter”-ում: “Քրիս Բրաունը ծեծել է քեզ, որովհետեւ դու անճոռնի ես: Եվ ես, ի տարբերություն քեզ, թմրանյութեր չեմ օգտագործում”,-գրել է Ամանդան: