Ուղեղի բարդ վիրահատության ընթացքում դերասանը կիթառ էր նվագում /ֆոտո//վիդեո/
“Դոկտոր Հաուս” սերիալի աստղ Բրեդ Քարտերի վիրահատությունը “iPhonе”-ներին հասանելի ուղիղ հեռարձակմամբ է ընթացել: 39-ամյա դերասանը լրատվական հաղորդումների հերոս է դարձել այն բանից հետո, երբ դերասանը կիթառ էր նվագում այն ընթացում, երբ նրան ուղեղի բարդ վիրահատություն էին անում:
Տեսագրությունը կատարվել է այն պահին, երբ Քարտերի ուղեղի մեջ հատուկ իմպլանտ էին տեղադրում, քանի որ միայն այն կարող է օգնել նրան թեթեւացնել Փարքինսոնի հիվանդությունը: 2006-ին մասնագետները նրան փաստի առջեւ էին կանգնեցրել` ախտորոշելով սարսափելի հիվանդությունը, որի պատճառով նա չի կարող զբաղվել իր սիրելի գործով` երաժշտությամբ:
Վիրահատության ընթացքում բժիշկները մի պահ դուրս են բերել աստղին անզգայացումից եւ խնդրել նրան կիթառ նվագել: Նրանց խոսքով` դա անհրաժեշտ է եղել էլեկտրոդները ճիշտ տեղադրելու համար: