Դպրոց, որում կերազի սովորել յուրաքանչյուրը․ սա տեսնել է պետք /ֆոտոշարք/

Ֆիննական Էսպո քաղաքում գտնվող այս դպրոցում կերազեն սովորել շատ-շատերը։ Նախ՝ այն բացառիկ շքեղ է, ասես ոչ թե դպրոց լինի, այլ թանգարան։ Ճարտարապետները ամեն ինչ արել են, որպեսզի մթնոլորտն աշակերտներին ձանձրալի չթվա։![]()
![]()
Դպրոցը զբաղեցնում է 10 500 քառակուսի մետր, ներառում է միջին, ավագ դպրոցներն ու նախադպրոցական համալիրը։ Դասերն անց են կացվում թեթեւ մթնոլորտում, երեխաներն իրենք են որոշում՝ որտեղ նստել, դասերի ընթացքում կարող են հանգիստ զրուցել իրար հետ։![]()
![]()
Դասարանում աթոռները հարմարավետ են, անիվների վրա, որպեսզի աշակերտները հանգիստ ու արագ տեղաշարվեն՝ աթոռին նստած։ ![]()
![]()
Դպրոցի բակը բաժանված է տարբեր տարիքի երեխաների համար նախատեսված հատվածների, այն տաքացվում է ցուրտ եղանակին։ ![]()
Պատերը վառ գույներով են ներկված, յուրաքանչյուր դասարան իր գույնն ունի։ ![]()
Այստեղ կան թե անվտանգության աշխատակիցներ, թե տեսախցիկներ, սակայն դրանք այնքան աննկատ են, որ աշակերտները չեն էլ նկատում։
![]()
![]()











































