03 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Գեյերի եւ լեսբուհիների միության ակտիվիստները պահպանակներ են դրել Ազատության հրապարակում /ֆոտո/

Տոլյատիի գեյերի եւ լեսբուհիերի միության անդամներն ակցիա են անցկացրել քաղաքի պատմական հուշահամալիրներից մեկի մոտ` Ազատության հրապարակում: Ակցիայի կազմակերպիչներից մեկի խոսքով` իրենք ցանկացել են հարգանքի տուրք մատուցել ՁԻԱՀ-ից զոհվածների հիշատակին:

Նրանք նշել են, որ ակցիան լուսավորչական բնույթ ուներ` իրենք մոմեր են վառել, մարդկանց պատմել են այդ սարսափելի հիվանդության մասին, իսկ վերջում կարմիր փուչիկներ են օդ թռցրել: Այնուհետեւ մոտակա փողոցում անցորդներին պահպանակներ են բաժանել եւ մարդկանց ներկայացրել ճշմարտությունը ՁԻԱՀ-ի մասին:

Ակտիվիստների գործողությունները դժգոհության ալիք են բարձրացրել քաղաքացիների մոտ: Վերջիններս պնդում են, որ ակտիվիստները անմար կրակի մոտ պահպանակներ են դրել: Մարդիկ նշում են, որ այդ վայրում սովետական Միության հերոսների նկարներ են, այնտեղ մարդիկ իրենց երեխաների հետ են զբոսնում: Նրանց կարծիքով` այդ վայրում նման ակցիա անցկացնելն անհարգալից վերաբերմունք է նշանակում Հայրենական Մեծ պատերազմի հերոսների նկատմամբ: 

Ակտիվիստները հերքում են այդ փաստը եւ պնդում, որ իրենց ակցիան որեւէ կապ չունի հերոսների եւ Անմար կրակի հետ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ