25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վարչապետը մեկ առ մեկ թվեց` ինչպես են օգնելու ”կարկտահարված” գյուղացուն

Այսօր կառավարության նիստին վարչապետը ներկայացրեցկարկուտի հետեւանքով տուժած գյուղացիների աջակցության հարցը: Երեկ Տիգրան Սարգսյանը փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ու Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, ԿԲ նախագահ Արթուր Ջավադայանի հետ միասին ուշ երեկոյան այցելել է Արմավիրի մարզ:

Հիշեցնենք, մայիսի 12-ին աննախադեպ կարկուտ է տեղացել, որի արդյունքում վնասվել է շուրջ 17 հազար հեկտար տարածք, որոնցից 46 հա հարյուր տոկոսով վնասվել է: 

Տիգրան Սարգսյանը նշեց, որ խաղողի այգիները մոտ երեք տարվա օժանդակության կարիք են ունենալու, մրգատու այգիներն ու պտղաբեր ծառերը՝ մեկ երկու տարվա, իսկ բանջարաբոստանային տնտեսություններն ավելի կարճ ժամկետում կվերականգնվեն:

Կառավարությունը այն գյուղացիներին, ովքեր հարյուր տոկոսով վնաս են կրել, կազատի են հողի հարկից: Դրանք թվով  22 համայնքներ են: Իսկ այն 24 համայնքները, որտեղ վնասը հիսուն տոկոս է կազմում, հողի հարկի կեսն են վճարելու: Վարչապետի խոսքով՝ խոսքը մոտ 200 մլն դրամի մասին է:

Կառավարության երկրորդ օժանդակությունը տուժած գյուղացուն ջրի հարկն է: Այստեղ խոսքը 530 մլն-ից ավելի գումարի մասին է, և այս դեպքում ևս 100 տոկոս վնաս կրածներին անմիջական աջակցություն կտրվի: Տիգրան Սարգսյանն ընդգծեց, որ կան սեփականատերեր, որոնք չեն մշակում իրենց հողերը  կամ գտնվում են արտերկում, նրանք, բնականաբար, վճարելու են և վերոնշյալ հարկերը:

Վարչապետի նշեց, որ գյուղացիների բարձրացրած երրորդ խնդիրն այն է, որ այսուհետ պաշտպանված լինեն կարկուտից: Դրա համար Արմավիրի մարզում կկառուցվի երկրորդ պաշտպանական շերտը՝ մոտ 50 կարկտակայաններ, և կաշխատի միասնական համակարգ: Խորհրդակցության ժամանակ որոշում է ընդունվել, որ այն համայնքները, որ ունեն հակակարկտակայաններ, ևս միացվեն նոր կառուցվողների միանական ցանցին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առևտրային բանկերը յուրաքանչյուր տնտեսության հետ անհատական մոտեցում ցուցաբերվի: Արժույթային վարկերը կփոխարինվեն դրամականով լրացուցիչ վտանգներից խուսափելու համար:

Տիգրան Սարգսյանը շեշտեց, որ Արմավիրի մարզի պատգամավորները հանդես են եկել նախաձեռնությամբ բացել հիմնադրամ, որտեղ մասնավոր անձինք, նաեւ կառավարության ներկայացուցիչները հատկացումներ կանեն իրենց եկամուտներից: 

Նշենք, որ երեկ Արմավիրում հրավիրված խորհդակցության ժամանակ որոշվել է սառեցնել գյուղացիների վարկերը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ