Բրեդ Փիթը էրոտիկ տեսարաններում կնկարահանվի մի դեպքում
Բրեդ Փիթի ընկերը` Ֆրենկ Պոլարոն, ընկերոջ ընտանիքի մասին անկեղծացել է լրագրողների հետ հայտնի “Esquire” ամսագրի էջերում: Նա պատմել է, որ սկսած 2004-ից, երբ Բրեդն սկսել է հանդիպել Անջելինա Ջոլիի հետ, նա հրաժարվել է էրոտիկ տեսարաններում նկարահանվել որեւէ այլ կնոջ հետ, բացի իր սիրելիից:
“Բրեդը խենթանում է նրա համար, Անջելինան եւս նույն զգացմունքն ունի նրա հանդեպ: Մի անգամ այցելեցի նրանց տուն: Տանը Բրեդը, Անջելինան եւ նրանց դուստր Զախարան էին: Աղջնակն ասաց. “Հայրիկ դու էլի՞ ես չէ պատրաստվում գրկել մայրիկին: Նրանք միշտ էլ այսպես են, չեն կարողանում միմյանցից պոկվել”,-լրագրողների հետ կիսվել է Պոլարոն:
Պոլարոյի խոսքով, ով նաեւ Բրեդի գործընկերն է, նրա վերաբերմունքն Անջելինայի նկատմամբ չփոխվեց նույնիսկ վերջինիս` կրծքագեղձերը հեռացնելուց հետո: Պոլարոն հավաստիացրել է, որ նա ամեն կերպ եւ ամեն ինչում բարոյական աջակցություն է ցուցաբերում կնոջը: Դա զարմանալի չէ, քանի որ Բրեդը միշտ ասել է, որ ընտանքին իր համար առաջին տեղում է:
“Ես ուզում եմ, որ մեր տանը քաոս լինի` լաց, ծիծաղ, ճիչեր: Իհարե, երբեմն ցանկանում ես գնալ հյուրանոցում հանգիստ գիշեր անցկացնել, կարդալ, սակայն անմիջապես կարոտում ես տան աղմուկին”,-պատմել էր Բրեդը եւ հավելել. “Մինչ Ջոլին իմ կյանքն էր իսկական խառնաշփոթ էր` ես թմրանյութերից կախվածության մեջ էի եւ անդունդն էի գլորվում”:
Շուտով “Plan B” ընկերությունը, որը ղեկավարում է Փիթը, պատրաստվում է ֆիլմ նկարահանել, որում Անջելինա Ջոլին կխաղա սեփական մոր դերը: