Աշխարհի ամենագեղեցիկ 10 կղզիները /ֆոտո/
Աշխարհի ամենահայտնի տուրիստական ծառայություններից մեկը`”Tripadvisor.com”-ը, հրապարակել է 2012-ի լավագույն կղզիների տասնյակը` հիմնվելով ռեսուրսի օգտատերերի արձագանքների վրա:
Բելիզի Ամբերգրիս կղզին Կարիբյան ծովում խոշոր կղզի է` դասական սպիտակ ավազով լողափերով, արմավենիներով եւ զբոսաշրջիկների մշտական մեծ հոսքով:
ԱՄՆ-ի սբ. Ջոնի կղզին կրկին Կարիբյան ծովում է գտնվում: Այստեղ զարգացած է էկոտուրիզմը, այնպես որ լողափին պառկել չի ստացվի: Կղզին լավ հնարավորություն է տալիս ծանոթանալու վայրի բնությանը:
Ֆրանսիական Պոլոնեզիայում գտնող փոքրիկ Բորա-Բորա կղզին այցելուներին եւ ակտիվ հանգիստ է առաջարկում, եւ հանգիստ ծովային ռոմանտիկա:
ԱՄն-ի Վաշինգտոն նահանգի տարածքում գտնվող Սան-Խուան կղզում հնարավոր է վայելել լեռնային տեսարանները, կետերի խաղը` շատ մոտիկից, ինչպես նաեւ վայելել լավանդայի ընդարձակ դաշտերը:
Հրաբխային ծագումով հունական Սանտորինի կղզին Էգեյան ծովում լավագույն հանգստյան վայրերից է Եվրոպայում: Այստեղ ոչ միայն պատմական հուշարձաններ կան, այլ նաեւ զվարճանքի համար նախատեսված բազմաթիվ կենտրոններ:
Մեքսիկական Մուջերես կղզին, որը դելֆինի ձեւ ունի, դասական լողափային հանգստի սիրահարների համար է: Աստեղ հնարավոր է ամեն ինչ` սկսած ռոմանտիկ հանգստից մինչեւ սպորային եւ պարային զվարճանքներ:
Ֆրանսիական Պոլոնեզիայի Մուրեա կղզին մի քանի հարյուր հազար տարի առաջ հանգած հրաբուխ է: Կղզում տրամադրվում է ճամփորդությունների համակարգ` թափանցիկ հատակով նավակներով:
Թայլանդական Կո Տաո կղզին գտնվում է Սիամական թերակղզին կոչվել է այդպես այնտեղ բնակվող համանուն մեծ կրիաների անունով: Այստեղ արեւը շողում է տարվա մեջ 100 օր շարունակ: Կղզին հարմար վայր է մեղրամսի կամ քաղաքակրթությունից հեռու հանգստի սիրահարների համար:
Զատկի կղզին գտնվում է Չիլիից շուրջ 2 հազար մղոն հեռավորության վրա եւ այնտեղ հասնելն այնքան էլ հեշտ գործ չէ: Աշխարհի ամենահանելուկային կղզին ուշադրություն է գրավում ոչ միայն հնագույն քանդակներով, այլ նաեւ ազգային պարկերով եւ մեկուսացած լողափերով:
Մադագասկարի Նոզի Բի կղզու անունը թարգմանաբար նշանակում է “մեծ կղզի”: Այն գտնվում է Մադագասկարի հյուսիսային ափից ոչ հեռու: Հրաբխային լճերը եւ տեղի քաղցր ռոմը կղզու այցեքարտերն են: Երաժշտության սիրահարներին խորհուրդ է տրվում այստեղ ժամանել մայիսին, որպեսզի կարողանան ներկա գտնվել 4-օրյա երաժշական փառատոնին, որին մասնակցում են Հնդկական օվկիանոսի բոլոր կղզիների արտիստները: