Մահվան ելքով սեքս` շնաճանճերի հետ
35-ամյա շվեդը մահացել է` փորձելով սեքսով զբաղվել շնաճանճերի բնի հետ: Ինչպես գրում են շվեդական լրատվամիջոցները, ավելի ուշ շվեդի մարմնի վրա ավելի քան 150 խայթոց են հայտնաբերել, որոնց մեկ երրորդը նրա սեռական օրգանների վրա է եղել:
Տղամարդուն գտել է նրա հարեւանը, ով նշել է, որ նրան ճանաչել հնարավոր է եղել միայն պարանոցի դաջվածքից: Երբ տղամարդուն գտել են, նա դեռեւս ողջ է եղել, սակայն մեկ ժամ անց մահացել է:
Ոստիկանները ենթադրել են, որ նա որոշել է բնի հետ սեքսով զբաղվել, քանի որ ըստ նախնական փորձաքննության` բնի վրա հայտնաբերվել են տուժածի մատնահետքերը, իսկ մի քանի սատկած շնաճանճերի վրա` նրա սերմնահեղուկը:
Բժիշկներից մեկը նշել է, որ դժվար է պատկերացնել այն ցավը, որ զգացել է տղամարդը, քանի որ հայտնի է, որ շնաճանճերի խայթոցը շատ ավելի ուժեղ է, քան մեղուներինը: Շնաճանճերը նաեւ մի քանի անգամ են խայթում: