07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Որքա ՞ն է տեւում սեռական ակտը

Անգլիացի տղամարդիկ առաջատարն են սեռական ակտի ամենաերկար տեւողությամբ: Այդ փաստը հաստատվել է գիտնականների ուսումնսիրությունների արդյունքների հիման վրա: Նրանց հաջողվել է պարզել դա միայն այն ժամանակ, երբ աշխարհում մի քանի հարյուր զույգեր վայրկյանաչափեր են ձեռք բերել: Սեռական ակտի միջին տեւողությունը 5.4 րոպե է եղել, սակայն դա մասամբ կախված է տարիքից եւ ազգությունից:

Մշուշապատ Ալբիոնի տղամարդկանց սեռական ակտը տեւում է միջինում 7.6 րոպե: Բրիտանացիներից քիչ են ետ մնում ամերիկացի տղամարդիկ` մոտ 7 րոպե: Իսպանացի տղամարդիկ բավականին ետ են մնում նրանցից` 5.8 րոպե, դանիացիների մոտ 5.1 րոպե ցուցանիշ է: Մյուս երկրներում տղամարդկանց մեծ մասը լավագույն դեպքում դիմանում են մինչեւ 5 րոպե: Հատկապես զարմացրել են թուրքերը: Նրանք սեռական շփմանը հատկացնում են ընդամենը 3.7 րոպե: 

Մասնագետներին հաջողվել է պարզել նաեւ, որ սեքսի տեւողությունը կախված է տարիքից: 18-30 տարեկան տղամարդկանց մոտ 6.5 րոպե է տեւում սեռական ակտը, իսկ 51-ից բարձր տղամարդկանց մոտ` 4.3 րոպե:

Անհայտ է մնացել, թե ինչու տարբեր ազգերի ներկայացուցիչների մոտ սեքսի տեւողությունը տարբեր է: Գիտնականները մտադիր են առաջիկայում պարզել այդ փաստը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ