21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Օգնություն արմավիրցիներին

ՀՀ կառավարությունը Արմավիրի մարզպետարանին սերմանցուներ կտրամադրի՝ կարկուտից տուժածներին օգնելու համար: Այս որոշումն ընդունվեց այսօրվա կառավարության նիստում:  Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ որոշումը պայմանավորված է մայիսի 12-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած կարկտահարության հետևանքով համայնքերին ու գյուղացիական ձեռներեցներին հասցված վնասները հնարավորինս մեղմելու համար:
Նախարարն ասաց, որ կարկտահարությունը տարբեր աստիճանի վնասվածքներ է պատճառել մարզի շուրջ 43 գյուղական համայնքների:
”Նույն օրը հրավիրվեց արտակարգ խորհրդատվություն, որին մասնակցում էին աղետից տուժած համայնքների ղեկավարները, առանձին ներկայացուցիչներ, ԱԻՆ մթնոլորտային երևույթների դեմ ակտիվ ներգործության ղեկավարը: Համայնքների ղեկավարներին հանձնարարվեց ստեղծել վնասները գնահատող համայնքային հանձնաժողովներ և հնարավոր սեղմ ժամկետում ոսումնասիրել վնասի չափերը”,-ընդգծեց նախարարը: Սակայն միայն այսօր կճտգրտվեն վերջնական վնասի չափերը:

Հավելենք, որ 43 համայնքների վնասված տարածքները կազմում են 15-17 հազ. հեկտար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ