Կնոջ սեքսուալ գրավչության բանաձեւը
Մշակվել է կանացի սեքսուալության բանաձեւը. ցանկացած մարդ ֆերոմոնների քանակ է արտադրում, որը ենթագիտակցաբար ազդում է հակառակ սեռի վրա: Հենց նա էլ պատասխանատու է սեքսուալ ցանկության առաջացման համար:
Այսինքն, որքան շատ բույր ունի կինը, այնքան նա ավելի ցանկալի է տղամարդու համար: Ամերիկացի գիտնականների կարծիքով` շիկահերների հայտնիությունը կախված է հենց նրանց բույրից. բաց գույնի մազերով կանայք սովորաբար ավելի բուրումնավետ են: Պարզվել է նաեւ, որ ֆերոմոնների արտադրումը կապված է ակտիվ սեքսուալ կյանքի հետ:
Կանացի սեքսուալության գնահատականները հետեւյալ կերպ են դասավորվել.
1. Ինքնագնահատականը եւ տվյալ պահը-5 տոկոս
2. Իրական գրավչությունը-5 տոկոս
3. Դիրքը հասարակության մեջ-5 տոկոս: Գիտնականները սա անվանում են “փոխհատուցվող սեքսուալություն“: Այսինքն` հարուստ եւ հաջողակ կնոջ կերպարն արական սեռի ներկայացուցիչների մոտ արդեն իսկ հետաքրքրություն է առաջացնում:
4. Խնամվածությունը-5 տոկոս: Թարմ մանիկյուրը, կոկիկ սանրվածքը եւ թեթեւ դիմահարդարումը հավելյալ միավորներ են տալիս կանանց:
5. Ինքնավստահությունը-80 տոկոս: Գիտնակաների կարծիքով` սա ամենակարեւոր կետն է: Հենց այդպիսին` ազատ եւ անկաշկանդ կինը, ով արժանապատվորեն ապրում է իր կյանքը, տղամարդկանց աչքին ամենասեքսուալն է երեւում: