15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Շվեդ երգչուհին հմայվել է Գոռ Սուջյանով /ֆոտո/

Եվրատեսիլի” բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Մամլյոյի Օպերայի շենքում: Մասնակից երկրների պատվիրակությունները լուսանկարվել են, շփվել լրագրողների հետ:

Մեր պատվիրակության` շենք մտնելու պահին այտնեղ է գտնվել շվեդ երգչուհի Լորինը, ով նախորդ տարի հաղթեց “Եվրատեսիլում“: Մեր երկիրը ներկայացնող “Դորինաս” խմբի մեներգիչ Գոռ Սուջյանին տեսնելով` նա բացականչել է. “Նա այնքան լավիկն է”:

Գոռ Սուջյանն, իր հերթին, հույս  է հայտնել նոր ընկերներ ձեռք բերել եւ մի լավ զվարճանալ երեկոյի ընթացքում: Հույսերն արդարացված էին, քանի որ խմբի տղաներին բախտ է վիճակվել ծանոթանալ լեգենդար երգչուհի Բոնի Թայլերի հետ, ով այս տարի մեծ Բրիտանիան  է ներկայացնում “Եվրատեսիլում“:

Տեղեկանալով, այն մասին, որ “Դորիանսի” երգի երաժշտության հեղինակը հայտնի կիթառահար Թոնի Այոմին է, Բոնի Թայլերն ասել է. “Փաստորեն ինձ լուրջ մրցակցություն է սպասվում”:

 

Աղբյուրը` Bravo.am

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ