17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Առանց լկտիության եւ ատելության. Վանաձորի քաղաքապետի թեկնածուները հորդորում են

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար, Վանաձորի քաղաքապետի թեկնածու Քրիստ Մարուքյանն այս պահին ընթացող ավագանու նիստի ընթացքում նշեց, որ անկախ քվեարկության արդյունքներից՝ նա մաղթում է ունենալ համագործակցության միջավայր:

«Այս ընտրարշավի ընթացքում մենք տարել ենք մեր քաղաքականությունն՝ առանց ատելության ու առանց անձնավորման, չնայած որ մեր դեմ կիրառվել են լկտիության տարբեր դրսևորումներ»,-ասաց` հորդորելով հետ չնայել ու արդյունավետ աշխատանք տանել:

«Սա փոքր քաղաք է, բոլորս բոլորիս շատ լավ ճանաչում ենք, ու եթե փորձ էր արվում մարդկանց պիտակվորել կամ այլ կերպ ներկայացնել, քան կա, դա որևէ ազդեցություն չի թողել վանաձորցու վրա, կարծում եմ»,-ասաց Մարուքյանը՝ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով տրված քվեների համար:

14625432_1097599900288492_1573149992_n

Քաղաքապետի մյուս թեկնածու, ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը ևս շնորհակալություն հայտնեց: Վերջինիս ցանկությունն է, որ այս ընտրության արդյունքները արտացոլեն վանաձորցու կարծիքը, ու դա դառնա իրողություն, այլ ոչ թե քաղաքական կոնյուկտարայի կամ ընտրապայքարի զոհ: «Այլ շահարկումներ պետք չէ անել, այսօր վանաձորցուն պետք է, որ իր քվեն հասնի տեղ, ու արտացոլանք գտնի ավագանու վրա»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ