16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Թոմ Կրուզի 7-ամյա դուստրը դիզայներ է դարձել

Թոմ Կրուզի եւ Քեթի Հոլմսի 7-ամյա դուստրը` Սուրին, պայմանագիր է ստորագրել սեփական նորաձեւության շարքն արտադրելու նպատակով: Եթե այն հաջողված լինի, ապա ԱՄՆ-ում մի քանի խանութ կբացվի` “հագուստ` Սուրի Կրուզից” ապրանքանիշով:

Սկզբում նախատեսվել է համացանցում Սուրիի բլոգը բացել նորաձեւության եւ դիզայնի մասին, սակայն այնուհետեւ ծագել է հավաքածուի ստեղծման գաղափարը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հայտնի դերասանների դուստրը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել զգեստների նկատմամբ եւ սկսել է տարբեր հագուստների մոդելներ հորինել:

Սուրի Կրուզն առաջին աստղային երեխան չէ, ով իր ուժերը փորձում է նորաձեւության ասպարեզում: “Ֆեշն-ինդուստրիայի” նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաեւ ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմի եւ Վիկտորյայի որդին` Ռոմեոն: 2010-ին նա հայտարարել էր երեխաների համար արեւային ակնոցների հավաքածու ստեղծելու իր մտադրության մասին: Վերջերս էլ նա իր ուժերը փորձեց որպես մոդել:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ