21 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Միլիարդատերը սափրել է ոտքերը եւ ուղեկցորդուհի աշխատել /ֆոտո/

“Virgin Airlines” ավիաընկերության հիմնադիր, բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը ուղեկցորդուհի է աշխատել իր մրցակցի չվերթի ժամանակ` գրազը պարտվելու պատճառով: Ավստրալիայից Մալազիա 6 ժամ տեւողությամբ թռիչքի ընթացքում Բրենսոնը ուղեւորներին խմիչք է մատուցել, տեղեկություն է տվել նրանց թռիչքի մասին: Դրա համար մագնատն ստիպված է եղել կիսաշրջազգեստ եւ կանացի բլուզ հագնել, ինչպես նաեւ սափրել ոտքերը եւ շրթներկ կրել:

Մալազիացի գործարար Թոնի Ֆերնանդեսը, ում Բրենսոնը պարտվել է գրազը, որպես ուղեւոր ներկա  է գտնվել թռիչքին: Բրենսոնի մեկօրյա աշխատանքը` որպես ուղեկցորդուհի, դուր չի եկել Ֆերնանդեսին, իսկ այնուհետեւ նրան ընդհանրապես “վռնդել է աշխատանքից”, երբ վերջինս գործարարի վրա միտումնավոր նարնջի հյութ է լցրել: Այդ պատճառով Ֆերնանդեսը նույնիսկ ստիպված է եղել հանել տաբատը, որպեսզի չորացնի այն:

Թռիչքից ստացված գումարի մի մասը գործարարները որոշել են փոխանցել հիվանդ երեխաների օգնության ավստրալական հիմնադրամին: 

Բրենսոնը գրազը պարտվել է 2010-ին: Գործարարները գրազ էին եկել` “Ֆորմուլա-1”-ի ում սիրելի թիմը կհաղթի  սեզոնի վերջում: Բրիտանացի միլիարդատիրոջ սիրելի` “Virgin” թիմը գրավել է 12-րդ տեղը` զիջելով Ֆերնանդեսի ֆավորիտ “Team Lotus” թիմին: Բրենսոնը որոշել էր ուղեկցորդուհի աշխատել 2011-ին, սակայն այդ ժամանակ նրան խանգարել էր վնասվածքը, որն ստացել էր դահուկներով սահելիս:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ