86-ամյա ֆուտբոլիստը մտադիր է ամուսնանալ 36-ամյա կնոջ հետ
Լեգենդար ֆուտբոլիստ, մադրիդյան “Ռեալի”, Իսպանիայի եւ Արգենտինայի հավաքականների նախկին հարձակվող Ալֆրեդո դի Ստեֆանոյի երեխաները դատարան են դիմել նրան “անաշխատունակ” համարելու պահանջով:
Նրանք նման որոշում են ընդունել այն բանից հետո, երբ 86-ամյա Ստեֆանոն հայտարարել է, որ պատրաստվում է ամուսնանալ իրենից 50 տարով երիտասարդ կնոջ հետ:
Իսպանական դատարանը գործին ընթացք է տվել եւ առաջիկայում դատա-հոգեբուժական փորձաքննություն կանցկացնի: Եթե նրա մոտ հոգեկան որեւէ հիվանդություն հյատնաբերվի կամ նրա հարազատներից ու խնամողներից որեւէ մեկը նման բան հայտարարի, ապա դատարանը նրան “անաշխատունակ” կճանաչի:
Դի Ստեֆանոյի աստեղային ժամերը 1940-60-ականներին էին: Նա կրկնակի անգամ չեմպիոն է դարձել Արգենտինայում, եռակի` Կոլումբիայում, 8 անգամ` Իսպանիայում, 5 անգամ հաղթել է Եվրոպական չեմպիոնների գավաթի խաղարկությունում: 1957-ին եւ 1959-ին Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել: Որպես մարզիչ 2 առաջնություն է հաղթել Արգենտինայում, մեկը` Իսպանիայում, Իսպանիայի Սուպեր Գավաթում:
“Ոչ ես, ոչ էլ Մարադոննան լավագույնը չենք: Դաշտում չի եղել եւ չի էլ լինի Անտոնիո դի Ստեֆանոյի հավասարը”,-ասել է Պելեն: