16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Երկրպագուները վիրավորել են Ռիհաննային

Ռիհաննայի երկրպագուները փոխել են իրենց ծրագրերը, քանի որ երգչուհին հայտարարել էր, որ հետաձգում է Բոստոնում կայանալիք իր համերգը: Երգչուհու մոտ լարինգիտ էր, իսկ երկրպագուներին վարակել նա չի ցանկացել:

Բարեբախտաբար, երգչուհին շուտ է ոտքի կանգնել, սական կայանալիք շոուին, այնուամենայնիվ, ներկայացել է 3 ժամ ուշացումով: “Բոստոնը 2 ամիս նրան էր սպասում, իսկ նա համարձակվեց ուշանալ”,-համացանցում գրել է վրդովված երկրպագուներից մեկը:

Սակայն երգչուհու պատասխանն իսկապես գովեստի արժանի էր: Նա ոչ միայն որեւէ վիրավորանք չի գրել` ի պատասխան իրեն ուղղված վիրավորնաքին, այլ նաեւ բավականին ջերմորեն է արտահատվել: “Շնորհակալություն, Բոստոն, ես չեմ մոռանա այս երեկոն: Այժմ ես քեզ ավելի շատ եմ սիրում”,-գրել է Ռիհաննան թվիթերյան իր բլոգում:

“Diamonds World Tour” համաշխարհային շրջագայության շրջանակներում երգչուհին համերգներ կունենա ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում, իսկ ահա ԱՊՀ երկրները կարծես թե նրա առաջիկա ծրագրերի մեջ չեն մտնում:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ