Այս փոքրիկները ծնվեցին իրար ձեռք բռնած․ ինչպիսին են նրանք այսօր /ֆոտո/

Ժամանակին այս լուսանկարը «պայթեցրեց» համացանցը։ Հազարավոր մարդիկ հուզվում էին՝ դիտելով այն։ Երկվորյակ փոքրիկները լույս աշխարհ էին եկել կեսարյան հատման միջոցով՝ իրար ձեռք բռնած։
Այս պատմությունը նաեւ հետաքրքիր շարունակություն է ունեցել։
Ջեննա եւ Ջիլիան Տիստլեուեյթները նույն պարկիկում էին, իրար ձեռք բռնած։ Նման դեպք հանդիպում է ծնվող 10 հազար երկվորյակներից մեկ անգամ։
Այժմ, երկու տարի անց, նրանք կրկին անբաժան են, չեն ցանկանում նույնիսկ 5 րոպեով բաժանվել իրարից։
Փոքրիկների ծնողները պնդում են՝ նրանք շատ կապված են, ամեն ինչ միասին են անում։