Արքայազնը փակել է բանջարեղենի իր խանութը
Արքայազն Չարլզը փակել է բանջարեղենի եւ մրգի իր խանութը, որը նա բացել էր 8 տարի առաջ, հաղորդում է “Reuters”-ը: Գործակալության տվյալներով` արքայազնն ստիպված է հրաժարվել իր առեւտրային գործունեությունից, քանի որ իր խանութը չկարողացավ մրցակցություն ապահովել սննդամթերքների մատակարարման օնլայն-ծառայությունների եւ սովորական սուպերմարկետների հետ:
“The Veg Shed” անվանումով խանութի մրգերը եւ բանջարեղենները միշտ շատ ավելի թանկ են եղել, քան սովորական խանութներում: Պատճառն այն է, որ դրանք աճեցվել են սահմանափակ քանակությամբ եւ նրանց խնամքը, ինչպես նաեւ հետագա բոլոր գործընթացները ձեռքով են արվել:
Նախկինում Չարլզի խանութն արդեն բախվել էր դժվարությունների հետ: Մի քանի տարի առաջ ագարակը, որտեղ աճեցնում են խանութի համար նախատեսված մթերքները եւ բանջարեղեններն են աճեցնում, այլ տնտեսության տարածք է տեղափոխվել, քանի որ նախորդի սպասարկումը շատ թանկ էր:
Մասնագետները նշում են, որ արքայազնի խանութի փակվելը խոսում է այն մասին, որ նույնիսկ թագավորական ընտանիքի անդամները ապահովագրված չեն ֆինանսական դժվարություններից: Ասում են, որ Չարզլը բավականին վշտացել է, որ ստիպված է փակել իր խանութը, քանի որ սկզբում նա հույս ուներ, որ իր ձեռնարկությունը հաջողություն կունենա: