02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Գեյերն էլ կարող են /ֆոտո/

Միասեռ հարաբերությունների պատմության մեջ բավականին տպավորիչ թվեր կան, որոնք ի չիք են դարձնում այն պատկերացումները, թե գեյերի միջեւ երկարատեւ հարաբերություններ չեն կարող լինել: Ահա եւ այն միասեռ զույգերը, որոնք երկար տարիներ աչքի են ընկել հավատարմությամբ:

Դերասնուհի Սինտիա Նիքսոնը եւ սոցիալական աշխատող Քրիստին Մարինոնին միասին են արդեն 10 տարի: Այժմ նրանք մեծացնում են 3 երեխաներին` Սամանտան եւ Չարլզը Սինտիայի նախկին ամուսնությունից են պրոֆեսոր Դենի Մոզեսի հետ, որի հետ նա ապրել է 15 տարի: 3-րդ երեխային `Մաքսին, 2011-ին ծննդաբերել է Քրիստինը:

Դիզայներ եւ Ռեժիսոր Թիմ Ֆորդը եւ խմբագիր Ռիչարդ Բաքլին միասին են 27 տարի: Զույգը միասին դաստիարակում է որդուն` Ալեքսանդրին: 

Հաղորդավարուհի Էլեն ԴեՋեներեսը եւ դերասանուհի Պորտիա դե Ռոսին միասին են 9 տարի: Այս 2 շիկահերները Հոլիվուդի ամենահայտնի զույգերից են: 2008-ին կայացավ նրանց հարսանիքը Կալիֆորնիայում: Այժմ երջանիկ զույգը մտածում է երեխաների մասին:

Երաժիշտ Էլթոն Ջոնը եւ կինոռեժիսոր Դեյվիդ Ֆըրնիշը միասին են 20 տարի: 2005-ին Վինձորում կայացավ նրանց հարսանիքը: Այժմ երջանիկ հայրիկները մեծացնում են իրենց 2 որդիներին:

Դերասան Ռիչարդ Չեմբեռլենը եւ մենեջեր Մարտին Ռեբեթը միասին են 35 տարի: Նրանք երկար տարիներ թացքցրել են իրենց հարաբերությունները` Ռիչարդի կարիերային չվնասելու համար: Այժմ, երբ նա 79 տարեկան է, իր ընտրյալի հետ վայելում է հանգիստ կյանքը Հավայան կղզիներում:

Երաժիշտ Դարեն Հեյզը եւ մուլտիկպլիկատոր Ռիչարդ Կալենը միասին են 9 տարի: Նրանք ամուսնացլ են Լոնդոնում 2006-ին `Մեծ Բրիտանիայում միասեռ ամուսնությունները թույլատրող օրենքն ընդունելուց անմիջապես հետո: 

Դերասան եւ երգիչ Նիլ Պատրիկ Հարիսը եւ դերասան Դեյվիդ Բարտկան  միասին են 7 տարի: 2011-ին նրանք հայտարարեցին իրենց նշանադրության մասին` խոստովանելով, որ արդեն 5 տարի է, ինչ հանդիպում են: Չնայած դրանից մեկ տարի առաջ լույս աշխարհ էին եկել զույգի երկվորյակ երեխաները` փոխնակ մոր օգնությամբ: 

Կոմպոզիտոր Բենջամին Բրիտենը եւ դերասան Պիտեր Պիրսը միասին են 37 տարի: Սա ոչ միայն սիրային, այլ նաեւ ստեղծագործական հրաշալի դուետ է: Բրիտանիի ստեղծած օպերաների մեծ մասում գլխավոր պարտիաները կատարում է հենց Պիրսը:

Գրող Ուիլյամ Սոմերսեթ Մոեմը եւ նրա քարտուղար Ֆրեդերիկ Ջերալդ Հեքստոնը միասին են եղել 29 տարի: Նրանց հանդիպման պահին գրողը դեռեւս ամուսնացած էր, սակայն չնայած կնոջ ջանքերին, նրան չի հաջողվում ետ բերել ամուսնուն:

Բանաստեղծ Միխայիլ Կուզմինը եւ Յուրի Յուրկունը միասին էին 23 տարի: Նրանց կապն ընդհատվեց 1936-ին` պոետի մահով:

Դրամատորգ, ռեժիսր եւ նկարիչ Ժան Կոկտոն եւ դերասան Ժան Մարեն միասին էին 25 տարի, մինչեւ որ 1963-ին Կոկտոն մահացավ թոքերի հիվանդությունից: 

Կոմպոզիտոր Ջոն Քեյջը եւ պարուսույց Մերս Քանինգհեմը միասին էին 55 տարի: 40-ականներին Քեյջը որոշ ժամանակով ամուսնացած է մնում, սակայն հետո կրկին վերադառնում է Քանինգհեմի մոտ, ում հետ չի բաժանվում մինչ իր մահը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ