Հայ տղամարդկանց սերմնահեղուկը որակյալ չէ՞ /վիդեո/
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր գինեկոլոգ Գեորգի Օկոևը հերքում է այն տեղեկությունները, որ հայերի անպտղության պատճառը տղամարդու սերմնահեղուկի վատ որակն է:
”Այդպիսի հասկացողություն բժշկության մեջ չկա, անպտղության մեջ հավասար է և տղամարդկանց, և կանանց ֆակտորը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Օկոևը: Անպտղության պատճառները տարբեր են, դրանց մասին բոլոր գիտեն:
”Հայաստանը չունի յուրահատուկ, իրեն հատուկ անպտղության պատճառ: Նույն պատճառներն են ինչ-որ Ֆրանսիայում, Անգլիայում, Չինաստանում, Ռուսաստանում”,-բացատրեց մասնագետը:
Տարածված տեսակետը, թե Հայաստանում անպտղության պատճառը մասնավորապես սերմնահեղուկի վրա ազդեցության առումով սոցիալական վատ պայմաններն են, ասենք` թերսնումը, Օկոևը կրկին հերքում է:
”Եթե սոցիալական պայմանները լինեին միակ պատճառը, ապա բոլոր երկրներում էլ դրանք կան, տարբեր երկներում հավասար չեն բոլորը, չէ”,-ասաց նա, միաժամանակ համաձայնվելով, որ սոցիալական պայմաններն ու հոգեբանական վիճակը անպտղության համար կարևոր ցուցիչներ են: Օկոևը շնորհակալություն հայտնեց Ազգային ժողովին` տեղեկացնելով, որ այնտեղ նախագիծ կա անպտղության դեմ պայքարի վերաբերյալ:
Նա նաև մեկնաբանեց ժողովրդի մեջ տարածված մի շարք կարծրատիպեր, որ օրինակ` հաց և պանիր կամ հաց եւ “մուրաբա” միասին ուտելը անպտղություն կարող են հանգեցնել:
Այդ մասին`տեսանյութում: