Գազն ու էլեկտրաէներգիան կէժանանա՞ն
Ինչպես հայտնել ենք, նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանըշն այսօր՝ Կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ սոցիալական ոլորտին՝ հանձնարարելով ՀԾԿՀ-ին, Էներգետիկայի նախարարությանը, Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանը համատեղ քննարկել ու առաջարկություններ ներկայացնել գազի ու էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման ուղղությամբ:
Անդրադառնալով այս հարցին՝ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց. ‹‹Իհարկե դա հնարավոր է: Մենք ռեզերվներ ունենք. սակագները կարող են էժանացնել: Կրկնում եմ՝ կան ռեզերվներ, ու դրանք չենք օգտագործում: Օգտագործվում են բոլոր սուբյեկտիվ գործոնները՝ սակագները բարձր պահելու համար: ՌԴ-ից գազը ստանում ենք հազարխորանարդըհարյուր հիսուն դոլարով, բայց սպառողը այդ նույն գազի համար կրկնակիից ավելի թանկ է վճարում: Սակագնի նման մակարդակ սահմանելու համար լուրջ հիմնավորումներ են պետք», – ասաց տնտեսագետը:
Վերջինս շեշտեց՝ հետխորհրչդային երկրների ցանկում չկա ինչ-որ երկիր, որը գազի համար ՀՀ-ից ավելի թանկ սակագին է սահմանել:
«Հավանական համարում եմ, որ գազի գինը կէժանանա: Իսկ գազի գինը սերտ կապված է էլ էլեկտրաէներգիայի սակագնի հետ: Է;լ չասեմ, որ այս ոլորտներում այնքան պարտքեր ունենք: Ոչ մեկը չի հասկանում՝ որտեղից ձևավորվեցին այդ պարտքերը: Մեր նորանշանակ վարչապետը այն մարդկանիցից չի, որ պատահականորեն ինչ-որ առաջակ անի Կառավարության նիստի ժամանակ: Եթենա նման հանձնարարական է տվել, ակնհայտ է, որ դա իրագործելու հնարավորությունը փաստացի կա», – ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: