15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ոչ ի հաշիվ բյուջեի. խեր խաբար

Կառավարության այսօրվա նիստի մենկնարկին  նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես եկավ հայտարարությամբ. «Շատ է խոսվում հանրության կողմից բավական հետաքրքրող կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Այդ ուղղությամբ ստեղծվում են հանձնաժողովներ, տարվում են կոորդինացնող աշխատանքներ: Բայց այս պահին ես ուզում եմ ՊԵԿ-ին հանձնարարել, որ մեր գերատեսչությունները պետք է կատարեն իրենց ֆունկցիաները, անվերապահ կատարեն հարկերի կատարումը, սակայն հարկային ստուգում իրականացնել բացառապես ռիսկային համարվող ընկերություններում, ՓՄՁ-ներին անդրադառնալ ծայրահեղ դեպքում: Դուք պետք է կատարեք հարկերի հավաքագրումն առանց բիզնեսի համար խոչընդոտներ ստեղծելու, որևէ ստուգում չպետք է խանգարի նրանց ամենօրյա գործունեությանը»:

Կարապետյանն  անդրադարձավ սոցիալական ոլորտին՝ հանձնարարելով ՀԾԿՀ-ին, Էներգետիկայի նախարարությանը, Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանը համատեղ քննարկել ու ներկայացնել առաջարկություններ գազի ու էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման ուղղությամբ:

«Սոցիալապես անապահով խավերի համար մաքսիմալ նվազեցնել գազի ու էլեկտրաէներգիայի սակագինը՝ ի հաշիվ այլ սպառողների: Ապահովել առանձին սակագին բիզնեսի որոշ ճյուղերի՝ գյուղատնտեսության, վերամշակող արտադրության համար, և այս ամենը ոչ ի հաշիվ բյուջեի»,- ասաց վարչապետն ու անցավ օրակարգին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ