16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Կիրա Նայթլին հարսանիքը “գաղտնի գործողության” է վերածել

Բրիտանացի հայտնի դերասանուհի Կիրա Նայթլին ամուսնանում է “Klaxons” փոփ խմբի ստեղնաշարային գործիքներ նվագող Ջեյմս Ռայթոնի հետ:

Կիրան եւ Ջեյմսը ծանոթացել են 2011-ին, իսկ նախորդ տարվա մայիսից նշանված են: Սպասվում է, որ հարսանիքը կկայանա Պրովանսում, որտեղ ապագա ամուսինները կալվածք ունեն: Հարսանիքի նախապատրաստական աշխատանքները գաղտնի գործողության նման են ընթանում: Կիրան եւ նրա փեսացուն խնդրել են հյուրերին խումբ-խումբ գալ եւ տարբեր հյուրանոցներում մնալ, որպեսզի ուշադրություն չգրավեն եւ կայանալիք արարողությունը մեծ արձագանք չստանա:

Կիրան վերջերս խոստավանել էր, որ երջանիկ է վերջապես ամուսնանալ, սակայն շքեղ հարսանիք չի ցանկանում: 

Լուրեր են շրջում, որ դերասանուհու հարսանեկան զգեստն անձամբ կարել է “Շանել” նորաձեւության տան դիզայներ Կարլ Լագերֆելդը: Դերասանուհին այդ նորաձեւության տան “դեմքն”  է հանդիսանում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ