28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Դրա նման թալանչիները պետք է հեռու լինեն Էջմիածնից. բաց նամակ

Էջմիածին քաղաքի բնակիչներս դժգոհում ենք այն փաստից, որ նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի մտքով անցել է դարձյալ քիթը խոթել քաղաքի ղեկավարման հարցերում: Աբգարյանը նախ ստահոդ լուրեր տարածեց, թե իբր ինքը կամենում էր անձամբ առաջադրվել, բայց իրեն տեղեկանք չտվեցին:

Այնինչ ինքն է կազմակերպել իր` հաշվառումից դուրս գալու օպերացիան, քանի որ հարկային լուրջ պարտավորություններ ունի բյուջեի նկատմամբ, որոնց վերաբերյալ վճիռները ներկայացվել են ԴԱՀԿ: Նա գերադասել է փաստաթղթային բոմժի կարգավիճակը, որպեսզի խաբի եւ չվճարի հարկերը: Հիմա էլ որոշել է մականունավոր մեկ այլ թեկնածուի սատարել, նրա թիկունքից գործել:

Էջմիածնի մտավորականները հիշում են, որ Աբգարյանը ժամանակին քաղաքապետի պաշտոնում ընտրվելուն պես սկսել է Էջմիածնի մշակութային եւ կրթական կառույցները թալանել: Մանկապարտեզները վաճառելուց զատ Աբգարյանը իր մերձավորներին վաճառեց Գավառագիտական թանգարանի տարածքը: Հսկայական տարածքը վաճառեց սիմվոլիկ գնով եւ վտանգեց արժեքավոր ցուցանմուշների ապագան, դատապարտեց դրանք ոչնչացման: Մտավորականները պնդում են . «Լավ է, որ Հրաչի քաղաքապետությունը երկար չտեւեց, եւ քաղաքապետ Կարեն Գրիգորյանը թանգարանին նոր տարածք հատկացրեց»:
Էջմիածնեցիները պնդում են, որ Աբգարյանի օրոք քաղաքապետարանում հարց լուծելու համար կաշառք էր տրվում: Աբգարյանն իր պաշտոնավարման ընթացքում Էջմիածին քաղաքի բոլոր կաթսայատները վաճառել է: Մանկապարտեզները նույնպես վաճառել է, նույնիսկ ինքն իրեն մանկապարտեզ է նվիրել: Թվով հինգ գրադարան վաճառել է, մայթերը վաճառել է: Աբգարյանի օրոք նույնիսկ ավագանու նիստեր չեն գումարվել եւ ֆինանսական ծրագրեր չեն հաստատվել, երբեք հաշվետվություն չի ներկայացվել:
Դրա նման թալանչիները պետք է հեռու լինեն Էջմիածնից` էջմիածնեցու հիմնավոր համոզմունքն է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ