18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Գվինեթ Փելթրոուն` տարվա ամենագեղեցիկ կին

“People” ամսագիրը հոլիվուդյան դերասանուհի Գվինեթ Փելթրոուին 2013-ի ամենագեղեցիկ կինն է հռչակել: 

Ամսագրին տված հարցազրույցում 40-ամյա Փելթրոուն խոստովանել է, որ առօրյա կյանքում սովոր է ջինսեր եւ սպորտային շապիկներ հագնել, այլ ոչ թե կոստյումներ կամ զգետներ, որոնք կրում է բարձրաստիճան երեկույթների ժամանակ: Բացի այդ, նա գրեթե չի օգտագործում դեկորատիվ կոսմետիկա, իսկ թարմ արտաքինը եւ երիտասարդությունը պահպանելու համար նա հատուկ ֆիզիկական վարժություններ է կատարում: 

Գեղեցկուհիների ցանկում են հայտնվել մի շարք այլ հայտնի դերասանուհիներ: Ավանդույթի համաձայն, ամսագիրը նրանց չի ներկայացրել հիթ-շքերթի տեսքով` նշվում է միայն ցանկի առաջին տեղը գրավածի անունը:

2013-ի ամենագեղեցիկ կանանցից են նաեւ Քերի Վաշինգտոնը, Ջենիֆեր Լոուրենսը, Ամանդա Սեյֆրիդը, Փինքը, Դրյու Բերիմորը, 75-ամյա դերասանուհի, մոդել եւ պրոդյուսեր Ջեյն Ֆոնդան եւ այլոք:

2012-ին ամսագիրն ամենագեղցիկ կին էր հռչակել Բեյոնսեին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ