29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Եկատերինբուրգում երեխան ընկել է շենքի 9-րդ հարկից և ողջ մնացել

Եկատերինբուրգում 3 տարեկան տղան ընկել է շենքի 9-րդ հարկի պատուհանից և ողջ մնացել, սակայն ծանր վնասվածքներ է ստացել, հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով ՌԴ ներքին գործերի նախարարության տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությանը:

Նշվում է, որ երեքշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 19:20-ին, ոստիկանությունում միջադեպի մասին հաղորդագրություն է ստացվել: Հաստատվել է, որ երեխան ընկել է բազմաբնակարան շենքի 9-րդ հարկից: Ոստիկանության աշխատակիցները սկսել են ստուգումներ իրականացնել և պարզել են, որ երեխան գտնվել է բնակարանում` իր 75-ամյա նախապապի հետ: Մոտավորապես ժամը 18:00-ին տղայի 22-ամյա մայրը որդուն թողել է նրա նախապապի հետ ու իր 24-ամյա զուգընկերոջ հետ գնացել գործերով:

«Տարեց տղամարդն այդ պահին մաքրություն անելիս է եղել խոհանոցում, իսկ նրա ծոռը գտնվել է հարևան սենյակում: Որոշ ժամանակ անց տղամարդը նկատել է բնակարանում տիրող լռությունն ու գնացել սենյակ, որտեղ հայտնաբերել է, որ այնտեղ ոչ ոք չկա, և պատուհանը բաց է: Վախենալով՝ նախապապը մոտեցել է պատուհանագոգին, ներքև նայել ու տեսել փողոցում պառկած իր ծոռանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Աղբյուրը մանրամասնում է, որ դեպքի վայր ժամանած բժիշկների թիմը հրատապ կարգով հոսպիտալացրել է ծանր վիճակում գտնվող երեխային:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ